Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը կոչ է արել որքան հնարավոր է շուտ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել` երկրի փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախեի սկանդալային հրաժարականից հետո, որը ռուս կնոջ հետ հանցավոր կապի մեջ է եղել: Կուրցը նշել է, որ ցանկանում է աշխատել ի նպաստ իր երկրի և դա ուզում է անել առանց սկանդալների: Լրատվամիջոցներում տեղեկություն էր հրապարակվել, որ Spiegel և Sueddeutsche Zeitung թերթերն ունեն տեսանյութ, որում 2017-ին Շտրախեն, ենթադրաբար, ռուս միլիոնատիրուհի Ալյոնա Մակարովայի հետ քննարկել է ավստրիական Kronen Zeitung թերթի գնման հնարավորությունը խորհրդարանական ընտրություններում աջակցություն ստանալու համար: Շտրախեն ասուլիում հայտնել է, որ զրույցը եղել է Լատվիայի քաղաքացուհու հետ: Նա ընդունել է իր սխալը և հրաժարական տվել: