Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ իր կոչով ցույցի դուրս ելած քաղաքացիներին:
«Այն ինչ ունեմ ասելու՝ իմ ելույթում, ժամը 12-ին կասեմ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր կոչին արձագանքեցին և ներողություն եմ խնդրում, որ այսօր բոլորին չեմ կարող գնալ այցելել, - ցուցարարներին դիմեց Փաշինյանը: - Եվ ուզում եմ հույս հայտնել, որ չեք թրջվել, և եթե նույնիսկ թրջվել եք՝ չեք հիվանդանա», - հավելեց վարչապետը, քանի որ ցուցարարները առավոտից հավաքվել էին դատարանների մուտքերի մոտ՝ չնայած տեղացող առատ անձրևին: