«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ուկրաինայի վեցերորդ նախագահի պաշտոնամուտի արարողությունը

Ուկրաինայի վեցերորդ նախագահի պաշտոնամուտի արարողությունը
20.05.2019 | 22:21

Ուկրաինայի Գերագույն Ռադայում վեցերորդ նախագահ Վլադիմիր Զելենսկին երդմնակալության ժամանակ դիմելով հավաքվածներին՝ հայտարարել է, որ իր համոզմամբ Ուկրաինայի բոլոր քաղաքացիներն էլ երկրի նախագահ են և պատասխանատու են պետության ապագայի համար: «Մեզնից յուրաքանչյուրը նախագահ է: Մեզնից յուրաքանչյուրն աշխատանքային միգրանտ է և ներքին տեղահանված անձ», - հայտարարել է Զելենսկին: Երդմնակալությանը ներկա են Ուկրաինայի նախկին հինգ նախագահներից չորսը` Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման, Վիկտոր Յուշչենկոն և Պյոտր Պորոշենկոն:

Դիտվել է՝ 214

Մեկնաբանություններ