«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ժամը 13:30-ին վերացնել բոլոր դատարանների արգելափակումը

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ժամը 13:30-ին վերացնել բոլոր դատարանների արգելափակումը
20.05.2019 | 22:30

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբության լայվով կոչ արեց վերացնել բոլոր դատարանների արգելափակումը՝ 13:30-ին: Կառավարությունում խորհրդակցությունից հետո վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ դիմեց դատարանների առջև իր կոչով ակցիա իրականացնող ցուցարարներին, պարզաբանելով․ «Սա միջոց էր ի ցույց դնելու այն հանրային վրդովմունքը, որ գոյություն ունի անարդար դատական համակարգի գոյության կապակցությամբ, և մենք բոլորս տեսնում էինք, որ Հայաստանում իսկապես ընդդեմ դատական համակարգի տարերային պրոցեսներ են տեղի ունենում և շատ կարևոր էր այդ տարերային պրոցեսների բովանդակային վերափոխումը ի նպաստ Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու և արձանագրելու, որ այդ հարցում ժողովուրդը և կառավարությունը չունեն հակասություն»:

Վարչապետը ներողություն խնդրեց այն քաղաքացիներից, ում դատական գործերը հետաձգվել են այսօրվա ակցիայի հետևանքով, շնորհակալություն հայտնեց ցուցարարներին աջակցության համար: «Շնորհակալ եմ շատ, և խնդրում եմ՝ կոչ եմ անում, անպայման ժամը 13:30-ին բոլոր դատարանների մուտքերի և ելքերի արգելափակումը վերացնել», - եզրափակելով ֆեյսբուքյան հեռարձակումը՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 391

Մեկնաբանություններ