«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Գլխավոր դատախազը հանձնարարել է այսօրվա գործողությունների վերաբերյալ հաղորդումներն ուղարկել դատախազություն

Գլխավոր դատախազը հանձնարարել է այսօրվա գործողությունների վերաբերյալ հաղորդումներն ուղարկել դատախազություն
20.05.2019 | 22:40

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է այսօր դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ ներկայացված բոլոր հաղորդումները, ահազանգերն ուղարկել Գլխավոր դատախազություն: Նպատակը Հատուկ քննչական ծառայություն ուղարկելն է, այդ իրադարձությունները քրեադատավարական կարգով ստուգելը և իրավական գնահատականի արժանացնելը:

Դիտվել է՝ 267

Մեկնաբանություններ