«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Բակո Սահակյանը դավաճանական գործողություններ ծրագրող ուժերի մասին տեղեկություն չունի

Բակո Սահակյանը դավաճանական գործողություններ ծրագրող ուժերի մասին տեղեկություն չունի
21.05.2019 | 13:07

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը տեղեկություն չունի, որ կան այնպիսի ուժեր և գործիչներ, ովքեր նախապատրաստում են դավաճանական գործողություններ: Բակո Սահակյանը Հայաստանի ԱԺ-ում՝ «Ազատության» խնդրանքով մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, , թե իրավիճակը վերլուծելով՝ դրա տակ տեսնում է «ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ», ասաց. «Եթե կան այդպիսի գործիչներ և այդպիսի ուժեր, մենք պարտավոր ենք բացահայտել այդ մարդկանց, և եթե կան այդպիսի նպատակներ, բնականաբար, ես էլ եմ դա որակում որպես դավաճանություն: Ես չունեմ այդպիսի տեղեկություններ, որ կան այդպիսի ուժեր և կան այդպիսի գործիչներ, ովքեր նախապատրաստում են այդպիսի դավաճանական գործողություններ»:


Երկրորդ նախագահ, Ռոբերտ Քոչարյանի համար միջնորդությանն անդրադառնալով՝ Բակո Սահակյանն ասաց՝ լարվածություն առաջացնելու նպատակ չեն հետապնդել, հակառակը, փորձել են լարվածությունը թուլացնել, և բնավ կասկածի տակ չեն առել դատական գործընթացը: Բակո Սահակյանը նաև արհեստական որակեց Հայաստան-Լեռնային Ղարաբաղ հարաբերությունների լարվածության թեման․ «Բացառվում է, որ մենք ունենանք այդպիսի լարվածություն, իսկ եթե առաջանում են նման պահեր, մենք պարտավոր ենք ամեն ինչ անելու և շրջանցելու նման ժամանակաշրջանը»:

Դիտվել է՝ 332

Մեկնաբանություններ

Մեզ հետ չես` մեր դեմ ես