«Իմ քայլը» խմբակցությունը չի միանա ԼՀԿ-ի՝ արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքին: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել է. «Մենք այլ առաջարկ արեցինք, որը չընդունվեց, բայց մենք կարևորում ենք այդ թեմայով հանրային քննարկումը և անպայման կկազմակերպենք: Պարզապես բովանդակային առումով որոշակի շեշտադրումների հետ կապված ընդհանուր համաձայնության չեկանք: Մենք այդ ստորագրահավաքին չենք միանալու, որովհետև մեզ համար կային ձևակերպումներ, որոնք ընդունելի չէին»:
ԼՀԿ-ն գտնում է, որ Ազգային ժողովը պետք է իր արձագանքը տա վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա կոչին, հաջորդած իրադարձություններին և արդարադատության համակարգում լրջագույն փոփոխություններ անելուն: ԲՀԿ-ն հարցը դեռևս չի քննարկել: Առանց ԲՀԿ-ի ԼՀԿ-ին չի հաջողովի արտահերթ նիստ հրավիրել՝ իր օրակարգով: