«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Աշոտ Ղուլյան. Միակ մտահոգիչն Արցախ-Հայաստան հակասություններ հարուցող տարբեր խմբերի չմտածված մեկնաբանություններն են

Աշոտ Ղուլյան. Միակ մտահոգիչն Արցախ-Հայաստան հակասություններ հարուցող տարբեր խմբերի չմտածված մեկնաբանություններն են
21.05.2019 | 14:53

Հայաստանում տեղի ունեցող զարգացումները վերաբերում են բոլորիս՝ Facebook-ի իր էջում գրել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը.


«Միակ մտահոգիչ հանգամանքն այդ գործընթացներում Արցախ-Հայաստան հակասություններ հարուցող տարբեր խմբերի ու անհատների չմտածված մեկնաբանություններն են: Այն գործընթացները, որոնք սկիզբ են առել մեկ տարի առաջ՝ ժողովրդի իշխանության ամրապնդման և հանրային կյանքի բոլոր ոլորտներում բարեփոխումների իրականացման համար, պահանջում են բոլորիս աջակցությունն ու մասնակցությունը: Հետևաբար, Հայաստանի իշխանությունների հաջողությունը համայն հայության հաջողությունն է՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»:

Դիտվել է՝ 360

Մեկնաբանություններ