«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Արմեն Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպել է ANCA-ի և AAA-ի ղեկավարության հետ

Արմեն Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպել է ANCA-ի և AAA-ի ղեկավարության հետ
21.05.2019 | 14:54

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ-ում այցելել է Ամերիկայի հայ դատի հանձնախմի (Armenian National Committee of America) գլխամաս և հանդիպել կազմակերպության ղեկավար կազմի հետ։ Գրիգորյանը ներկայացրել է իր այցի մանրամասները, հանդիպումները, միջոցառումները և գրանցված արդյունքները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը առնչվող հարցեր։ ԱԽ քարտուղարը հանդիպել է նաև «Ամերիկայի Հայկական Համագումարի» (Armenian Assembly of Armenia) գործադիր տնօրեն Բրայան Արդունիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների, ԱՄՆ հայկական համայնքի և սփյուքի կառույցների հետ համագործակցության օրակարգային հարցեր։

Դիտվել է՝ 322

Մեկնաբանություններ