Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ` չսպասելով 2020-ի ավարտին: «Եկեք մեր ուժերը փորձարկենք ընտրություններում: Եկեք անցկացնենք ընտրություններ, եկեք օրինականացնենք այն միակ կառույցը, որն այդպես էլ վերջին 5 տարիների ընթացքում օրինական չդարձավ: Եկեք ժամկետից շուտ անցկացնենք խորհրդարանական ընտրությունները»,- իր վերընտրման մեկ տարվա կապակցությամբ ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Մադուրոն:
Վենեսուելայի նախագահը հավելել է, որ իրենք ընդունում են խաղաղ, ընտրական, սահմանադրական և ժողովրդական լուծումներով մարտահրավերները և որ ինքը պատրաստ է արտահերթ ընտրություններին: