«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Լուսինե Սահակյան. Վարչապետն իրավունք չուներ դատարանի դռները փակելու կոչով հանդես գալ

Լուսինե Սահակյան. Վարչապետն իրավունք չուներ դատարանի դռները փակելու կոչով հանդես գալ
21.05.2019 | 14:58

Հստակ էր, որ վարչապետն իրավունք չուներ դատարանների մուտքերը փակելու կոչով հանդես գալ՝ ասել է փաստաբան Լուսինե Սահակյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ արգելափակել բոլոր դատարանների ելքն ու մուտքը: «Ես սպասում էի ԲԴԽ-ի կոշտ դիրքորոշմանը, բայց ԲԴԽ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որում ոչինչ չկար: Դատական համակարգը մնաց միայնակ, և միայն Մարդու իրավունքների պաշտպանը խոսեց այդ մասին»,-ասաց նա:


Փաստաբանը նշեց, որ կան դատավորներ, որ պատասխանատվության չեն էլ ենթարկվի, նրանք ականջալուր են իշխանությանը. «Ասում են՝ դատարանների վրա չենք կարող ճնշում գործադրել, մեկ էլ այս գործով կոչ են անում փակել դատարանների դռները: Ես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում դատավորների հեռացվելը, սա շատ վտանգավոր է: Անընդհատ լսում եմ անցումային արդարադատության մասին և չեմ տեսել, թե որ ուղու կողմնակիցն են իրենք, դա արդեն վախեցնում է»,-ասաց նա:

Դիտվել է՝ 598

Մեկնաբանություններ