«Հրապարակը» գրում է. «Ե՞րբ են սկսվելու Արցախում նախագահի թեկնածուների պաշտոնական առաջադրումները՝ հարցրինք նախորդ օրը Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում մեծ ֆորում անցկացրած «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար, նախկին ԼՂ պետնախարար Արայիկ Հարությունյանին։
«Դեկտեմբեր-հունվար ամիսներին»: Բա Դուք ինչո՞ւ ուշ հայտարարեցիք Ձեր թեկնածության մասին․Վիտալի Բալասանյանը, Սամվել Բաբայանը, Աշոտ Ղուլյանն ավելի վաղ էին դա արել։ «Չեմ ուշացել, պոեզդ չի, որ ուշանաս։ Նախ` առաջադրումներ չեն, այլ` ցանկություն հայտնողներ․ էլի կլինեն ցանկություն հայտնողներ»: Իսկ կարծում եք` ոմանք կհրաժարվե՞ն իրենց ցանկությունից մինչև դեկտեմբեր, և նորերը ցանկություն կհայտնե՞ն։ «Չեմ կարող ասել»: