«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Գեղամ Մանուկյան. Մենք թույլ չենք տա՝ երկրում լինի մեկ մարդու կարծիք

Գեղամ Մանուկյան. Մենք թույլ չենք տա՝ երկրում լինի մեկ մարդու կարծիք
24.05.2019 | 12:36

ՀՅԴ-ի հանրահավաքը հավաքել է մեր հանրությանը, որպեսզի իշխանություններին ասի՝ լրջացեք։ Վիճակն այնքան անլուրջ է դարձել, որ ծնողի պես, մի քիչ փորձառություն ունեցող մարդու պես պետք է ասել՝ լրջացեք՝ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։


«Հավաքվել ենք ասելու, որ անհանգիստ ենք, որ լուրջ պահանջներ ունենք, և մեր խոսքը պետք է լսվի», - ասաց նա։ Գեղամ Մանուկյանի խոսքով, մեր երկրում ջրբաժանները շատացել են, դրանք գործող իշխանությունների կողմից դրվել են վերջին մեկ տարվա ընթացքում։ «Մենք այսօր եկել ենք ասելու, որ թույլ չենք տա 100 տարի հետո նորից ջրբաժան գծել։ Մենք թույլ չենք տա, որ երկրում լինի մեկ մարդու կարծիք։ Մեկ կարծիքը դիկտատուրա է և մեր երկրում բացառվում է»,- ասաց նա:

Դիտվել է՝ 453

Մեկնաբանություններ