«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Արմեն Ռուստամյան. Էս քայլողները մինչև մերժելը լրիվ ճիշտ են եղել, մերժելուց հետո է սկսել նրանց պրոբլեմը

Արմեն Ռուստամյան. Էս քայլողները մինչև մերժելը լրիվ ճիշտ են եղել, մերժելուց հետո է սկսել նրանց պրոբլեմը
25.05.2019 | 15:26

Մի բան է ճանապարհ փակելը, մի բան է ճանապարհ սարքելը, երեկ Ազատության հրապարակում հանրահավաքից հետո՝ պատասխանելով «Ազատության» հարցերին, ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով գործող իշխանությունների քաղաքականությանը։ Ռուստամյանը նշեց՝ «էս քայլողները մինչև մերժելը լրիվ ճիշտ են եղել, մերժելուց հետո է սկսել նրանց պրոբլեմը»։ «Ճանապարհ փակել կարաս, բայց երբ տեղը գալիս է, որ պետք է սարքես, անհնար է դառնում փակողի համար։ Տանկի դեմը կարելի է առնել, տանկին կարելի է կանգնեցնել, բայց տանկը քշել ուրիշ բան է ենթադրում, ուրիշ որակ է ենթադրում, դա պետք է տարբերենք իրարից, - ասաց Ռուստամյանը: - Ես էս տեսել եմ, հարգելիներս․ 88 թվականին ով որ էս հրապարակում շատ էր կանգնում, ով որ շատ միտինգի էր մասնակցում, պաշտոն էր ստանում՝ պոլի փետ լինի՝ ՀՀՇ-ից լինի։ Հիմա ով քանի կիլոմետր է քայլել՝ ըստ այդմ է պաշտոն ստանում, ի՞նչն է տարբերությունը։ Մարդիկ են ի հայտ եկել էս իշխանության մեջ, որոնք Լևոն Տեր-Պետրոսյանի կողքերն են եղել, ՀԱԿ-ի մեջ են եղել»։ Միևնույն ժամանակ, Ռուստամյանը նշեց՝ պաշտպանել և պաշտպանելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ վստահ է, որ «ինքը էդ նույն ճանապարհով չի գնում՝ Ղարաբաղի հետ կապված, այսինքն՝ նա չի պատրաստվում զիջել զարգանալու համար»:

«Էս հանրահավաքով տրվելու է դրա մեկնարկը, և մենք հանդիպելու ենք բոլոր քաղաքական ուժերի, բոլոր նրանց հետ, ովքեր էս վիճակը գնահատում են համապատասխան ձևով, ինչպես մենք ենք ասել այսօր հանրահավաքում և պատրաստ ենք միասին ելքեր գտնել, և մեր էսօրվա տրամադրությունն է այն, որ օգնել իշխանություններին, որ ուշքի գան, լրջանան և հասկանան, որ լուրջ մարտահրավերներ ունի երկիրը, նոր վտանգներ և նոր խնդիրներ պետք չէ առաջացնել։ Էս է մեր հիմնական հարցն էս պահին, եթե նրանք նորից իրենց ինքնասիրահարված, ինքնագոհ վիճակով կշարունակեն ասեն՝ «դե ո՞վ է խոսում՝ Դաշնակցությունը, էն ժամանակ էլ Ռոբերտի հետ ա եղել, Սերժի հետ ա եղել, մի լսեք, դրանք էդ ռեժիմի պաշտպաններն են», առանց հասկանալու, որ իրենք էսօր կան-չկան՝ Դաշնակցությունը մեկ է լինելու է, էդ բանը մարդիկ դեռ չեն կարողացել հասկանալ», - ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամը։ Նա նշեց՝ ՀՅԴ-ն գաղափարի կուսակցություն է և «էդ ձևի պիտակներով հնարավոր չի սևացնել նրա կենսագրությունը»։ «Դա բացառված է և ինչքան շուտ դա հասկանան, էնքան լավ», - հայտարարեց Ռուստամյանը։

Դիտվել է՝ 180

Մեկնաբանություններ