«ԱՄՆ-ը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում», - նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վրաստանի Անկախության օրվա առիթով վարչապետ Մամուկա Բախտաձեին հղած նամակում:
«Մենք ճանաչում ենք Վրաստանի ինքնիշխան ժողովրդի` արևմտյան կողմնորոշումն ընտրելու իրավունքը: ԱՄՆ-ը մշտապես հիշում է այն ավանդի մասին, որ ներդրել է Վրաստանը համաշխարհային անվտանգության գործում, ինչպես նաև այն հանձնառությունները, որ ստանձնել է ձեր երկիրը ՆԱՏՕ-ի կողմից Աֆղանստանում իրականացվող գործողության շրջանակներում», - գրել է Թրամփը: