Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հրամանագրեր է ստորագրել Սիրիայում Հայաստանի դեսպան Տիգրան Գևորգյանին համատեղության կարգով Հորդանանում, և Թուրքմենստանում Հայաստանի դեսպան Գառնիկ Բադալյանին համատեղության կարգով Տաջիկստանում դեսպաններ նշանակելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները:
Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Ռաիսա Վարդանյանը հետ է կանչվել Վիետնամում և Ֆիլիպիններում Հայաստանի դեսպանի պաշտոնից՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը: