Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչները քննարկում են «Դավիթ Գարեջի» վանական համալիրի շուրջ ստեղծված կացությունը: Բաքու է ժամանել Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիայի ղեկավարած պատվիրակությունը: «Դավիթ Գարեջի» վանական համալիրը գտնվում է վրաց-ադրբեջանական պետական սահմանի առայժմ դելիմիտացիայի չենթարկված հատվածում: Իրադրությունը համալիրի շուրջ սրվեց ապրիլին, երբ ադրբեջանցի զինվորականները սահմանափակեցին վրաց ուխտավորների մուտքը վանական համալիր: