«Ես չեմ կարծում, որ մենք իրականում Մերձավոր Արևելքում նոր զորքերի կարիք կունենանք: Եթե դրա կարիքը լինի, ես իհարկե զորքեր կուղարկեմ: Իրանը շատ վատ ուղղությամբ է շարժվում: Նրանք այժմ բախվել են ֆինանսական շատ լուրջ խնդիրների, սղաճը այդ երկրում թերևս ամենաբարձրն է աշխարհում: Սպասենք և տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Իրանի շուրջ: Ամեն դեպքում, ես չեմ կարծում, որ մեզ հավելյալ ուժեր անհրաժեշտ լինեն: Բայց եթե հանկարծ նման անհրաժեշտություն ծագի, կուղարկենք այնքան զորք, որքան անհրաժեշտ է», - Սպիտակ տանը ելույթում հայտարարել է Թրամփը: