«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դատապարտել է «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դատապարտել է «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը
25.05.2019 | 15:39

Լեյբորիստական կուսակցության փոխնախագահ Թոմ Ուոթսոնը խորհրդարանում ելույթում դատապարտել է «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը։ «Հենրիխ Մխիթարյանը և «Արսենալի» հայկական ազգանուններով երկրպագուները բաց կթողնեն ԵԼ-ի եզրափակիչը, քանի որ նրանք կապ ունեն Հայաստանի հետ: Դա գեղեցիկ խաղի կեղտոտ կողմն է: Եթե ես լինեի ԱԳՆ նախարար, կդիմեի ՈՒԵՖԱ-ին՝ հայտարարելով, որ դա անթույլատրելի է», - ասել է Ուոթսոնը:

Ըստ նրա՝ միջադեպը է՝ ՈՒԵՖԱ-ի կանոնադրության համաձայն բոլոր ֆուտբոլիստներն ունեն հավասար իրավունքներ: Մեծ Բրիտանիայի մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարար Ջերեմի Ռայթը հայտարարել է, որ հարցը բարձրացնելու է ՈՒԵՖԱ-ում:

Դիտվել է՝ 300

Մեկնաբանություններ