«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Կարեն Զադոյան. Վեթինգը նվաստացուցիչ չէ, այդ պրոցեսից դատավորները դուրս են գալու ավելի ուժեղ, ավելի վստահ

Կարեն Զադոյան. Վեթինգը նվաստացուցիչ չէ, այդ պրոցեսից դատավորները դուրս են գալու ավելի ուժեղ, ավելի վստահ
25.05.2019 | 15:41

Վարչապետի առաջարկությունը միայն դատական համակարգում վեթինգ իրականացնելու մասին համակարգային չէ՝ Ազգային ժողովում անցումային արդարադատության թեմայով լսումների ժամանակ հայտարարեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:

Նրա խոսքով, եթե վեթինգ, ապա այն պետք է իրականացնել դատական և իրավապահ մարմիններում: «Եթե մենք մտնում ենք վեթինգի տակ, մենք պետք է կարողանանք այդ գնահատումը իրականացնել իրավապահ մարմիններում ևս, գոնե` մինիմում», - հավելեց իրավաբանը: Նա նկատեց, որ վեթինգն ավելի ընդունելի է, քան լյուստրացիան, որը ՄԻԵԴ-ը համարում է մարդու իրավունքների խախտում: «Այս փուլում ավելի անխոցելի է իրականացնել վեթինգ», - նշեց Զադոյանը: Նա արձագանքեց տարբեր հայտարարություններին, թե վեթինգը ստորացուցիչ է և ընդգծեց. «Ես չեմ կարծում, որ վեթինգի իրականացումը նվաստացուցիչ է, հակառակը`մեր դատական օրենսգիրքը պարունակում է դրույթներ, որ 5 տարին մեկ դատավորները ենթակա են գնահատման, այդ թվում`մասնագիտական: Ասեմ ավելին` նաև հնարավորություն է տալիս, որ դատավորներն իրենք դիմեն տարին մեկ ու գնահատվեն: Սա նշանակում է, որ առաջին հերթին հարկավոր է դատավորներին, որովհետև վեթինգի պրոցեսից իրենք դուրս են գալիս շատ ավելի վստահ, ուժեղ: Վեթինգը տալիս է հնարավորություն բարձրացնել կամ պահել դատավորների բարի համբավը հանրության շրջանում»:

Դիտվել է՝ 363

Մեկնաբանություններ