«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ԱԱԾ տնօրենը՝ վեթինգի մասին

ԱԱԾ տնօրենը՝ վեթինգի մասին
25.05.2019 | 15:42

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարվում է մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ինքնիշխանության դեմ դավադիր ուժերի մասին:
«ԱԱԾ-ն մշտապես զբաղվում է իր գործառույթներով, բայց այս պահին զերծ կմնամ այլ մեկնաբանություններից», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է պարզել ԱԱԾ-ն դավադիր ուժերի մասով: Վարչապետի հայտարարած վեթինգի ինստիտուտի ներդրմանը, Վանեցյանն ասաց, որ մանրամասներին տեղյակ չէ ու հավելեց. «Երբ ինստիտուտը ներդրվեց ու ամեն ինչ հստակ կլինի և եթե ԱԱԾ-ն կունենա իր անելիքները, միանշանակ կիրականացնի իր գործառույթները»: Հարցին, թե ԱԱԾ տնօրենը անհրաժեշտություն չի՞ տեսնում, որ ոչ միայն դատավորների, այլ նաև մյուս պաշտոնյաների շրջանում վեթինգ իրականցվի, Վանեցյանը արձագանքեց. «Ես, ընդհանրապես, անհրաժեշտություն եմ տեսնում, որ ողջ պետական համակարգի նկատմամբ հասարակության շրջանում չմնան կասկածներ: Պետք է անել ամեն ինչ` դա կկոչվի վեթինգ, թե այլ բան, որ հասարակության շրջանում բոլոր կասկածները փարատվեն` ինչպես նշանակվեց, որտեղի՞ց նրան այդ ունեցվածքը»:

Դիտվել է՝ 323

Մեկնաբանություններ