Մեր իշխանությունը անողնաշար է և դրա համար ճկվում է Սորոսի ճնշումների տակ՝ ԱԺ բակում անցումային արդարադատության դեմ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Ադեկվադ» ՀԿ անդամ Նարեկ Մալյանը: «ԱԺ-ում ելույթ է ունենում մի մարդ՝ Ռուբեն Կարանզա անունով, ով Սորոսի հիմնադրամի փորձագետ է, նրան կիսագաղտնի պայմաններում հրավիրել է Հայաստանում Սորոսի հիմնադրամի ղեկավար Լարիսա Մինասյանը, որից հետո անցումային արդարադատության կեղծ օրակարգը մտավ շրջանառության մեջ»,-ասաց նա: Նարեկ Մալյանը նշեց, որ եթե նույնիսկ ապրիորի վերցնենք, որ Սորոսն է «փաթաթում» անցումային արդարադատության օրակարգը մեր քաղաքացիների պարանոցին, դա արդեն մեծ վտանգ է իրենից ներկայացնում: «Ինձ համար մեկ է այդ վեթինգը, բայց եթե այդ վեթինգը անելու է Լարիսա Մինասյանը, Սորոսն է անելու, դա արդեն մեծ խնդիր է մեր պետության համար: Մենք այսօր ունենք մեծ պրոբլեմ, մեր իրավական համակարգը պարալիզացված է, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, բանակը պարալիզացված են»,-ասաց նա:
Նարեկ Մալյանը նշեց, որ մեկ տարվա ընթացքում Սորոսի գործունեության հետևանքով հնարավորինս քանդվեցին այն բոլոր կառույցները, պետական ստրուկտուրաները, որ աշխատում էին: «Ջորջ Սորոսն Իլհամ Ալիևի մտերիմագույն մարդկանցից մեկն է և, իմ տեղեկություններով, ինքն իր հիմնադրամի համար Ալիևից փող է ստանում, Սորոսն այստեղ իր փողերը չի ծախսում»,-ասաց նա:
Նարեկ Մալյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը բոլորի վարչապետն է, մենակ իր թիմի վարչապետը չէ: «Իր «կերած բողկերը» ազդելու են մեր բոլորի վրա, ազդելու է իմ, ձեր երեխաների վրա, ինքն իր էքսպերիմենտները մենակ իր թիմի շրջանում չի անում, ես չեմ ուզում Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու գինը լինի մեր պետականության կորուստը: Սորոսը իմ հաշվարկներով անձնական օգտագործման 14 պատգամավոր ունի, որոնք փող են ստացել Սորոսից: Մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սորոսի հիմնադրամի գրպանում է գտնվում»,-ասաց նա և նշեց, որ անցնում են փողոցային պայքարի փուլ: