«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Միքայել Նահապետյան. Չափազանց էական է հաշտեցման գործընթացը, երկու քայլ ընդառաջ է գալիս օլիգարխիան, երկու քայլ՝ հանրությունը

Միքայել Նահապետյան. Չափազանց էական է հաշտեցման գործընթացը, երկու քայլ ընդառաջ է գալիս օլիգարխիան, երկու քայլ՝ հանրությունը
25.05.2019 | 15:45

«Անցումային արդարադատության օրենքների կիրառման հեռանկարները Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումներին «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանն անդրադարձավ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման խնդրին, ապօրինի կուտակված սեփականության թեմայի շուրջ եղած թշնամանքին ու դրա հաղթահարման մեր տեսլականին։

«Անկախությունից ի վեր տարբեր մարդիկ սկսել են կապիտալ կուտակել, երբեմն դա արել են շատ ծանր պայմաններում՝ համատարած սովի մեջ, ապօրինություններով, զենքով, զոռով։ Նրանք մտել են գործադիր և օրենսդիր մարմիններ, ստեղծել կուսակցություններ՝ այդ կերպ երաշխավորելով իրենց ունեցվածքը։ Նրանք վերացրել են դատական համակարգը, որպեսզի իրենց որևէ մեկը չդատապարտի»,-ասաց նա։ Ըստ Նահապետյանի՝ չափազանց էական է հաշտեցման գործընթացը. «Այս խավին է հանրությունն ասում օլիգարխիա, և նրանք են հիմա, որ հանրային թշնամանքի հիմնական օբյեկտն են հանդիսանում, բայց հաշտեցման այլընտրանք չկա։ Օլիգարխների կողմից այլընտրանքը լինելու է անընդհատ սեփականության համար վախով ապրելը, իսկ հանրության համար պետական հեղաշրջման վախով ապրելը»,-ասաց նա և ներկայացրեց հաշտեցման գործընթացի իր մոտեցումը՝ այն անվանելով 2-ական քայլ։


«Երկու քայլ ընդառաջ է գալիս օլիգարխիան, երկու քայլ՝ հանրությունը։ Օլիգարխների սեփականությունը պետք է ճանաչվի և պետք է երաշխիքներ լինեն, որ նրանք չեն դատապարտվի, նաև այդ մարդիկ պետք է պաշտոններ չզբաղեցնեն: Հանրությունն էլ պետք է փոխհատուցում ստանա։ Ահա այն բանաձևը, թե ով ում ինչ պետք է զիջի»,-ասաց նա։
«Բայց արդարության զգացումը հնարավոր չէ կեղծել, ցանկացած թուղթ հնարավոր է կեղծել, արդարության զգացումը՝ ոչ։ Կարող է մեր 300 հազար դրամ ստացող քննիչները չգտնեն 300 հազար դոլար ունեցող ֆինանսիստների թաքցրածները, բայց էդ թաքցրածի մի տոկոսը որ գտան, դրա համար մարդիկ են դատվելու։ Եկեք նստենք, քննարկենք հաշտեցման հնարավորությունները»,-եզրափակեց Միքայել Նահապետյանը:

Դիտվել է՝ 368

Մեկնաբանություններ