ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը կարծում է, որ դատաիրավական համակարգը դիմադրում է ոլորտում նախաձեռնվող բարեփոխումներին: «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորհրդարանական լսումներում նա նշեց. «Նախկինում բազմիցս մեզնից շատերն ուղղակիորեն առնչվել են դատաիրավական համակարգի կախյալությանը և կողմնակալ վերաբերմունքին: Համակարգը, ցավոք, մեծ փոփոխությունների չի ենթարկվել մինչ օրս: Հեղափոխությունից հետո մենք շարունակ տեսնում ենք դատավորների որոշումների հետևանքով հանրային ցասումի բռնկումներ, բողոքի արտահայտությունները: Եվ իրավագիտակցության բարձրացման ու արդարադատության հանդեպ վստահության աճի փոխարեն, փաստորեն, ինքնադատաստանի, հակաիրավական կոչերի ալիքներ են բարձրանում այն պարզ պատճառով, որ դատաիրավական համակարգը դիմադրում է բարեփոխմանը: Եթե դատաիրավական համայնքը չի ցանկանում ակտիվ մասնակիցը լինել երկրի ժողովրդավարական փոփոխությունների, ա կլինի այս գործընթացի զուտ կրողը»: