«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ալեն Սիմոնյանը վեթինգը համարում է հրատապ

Ալեն Սիմոնյանը վեթինգը համարում է հրատապ
25.05.2019 | 16:07

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը դատավորների նկատմամբ «վեթինգի» գործընթացը հրատապ է համարում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա ասել է. «Պետք է շատ շտապենք դրա հետ կապված: Պետք է մի քանի ամիսների ընթացքում անենք: Ես կարծում եմ, որ այս տարվա ընթացքում պետք է ակնհայտ արդյունքներ ունենանք»: Նա հավելեց, որ, եթե կարիքը լինի, «վեթինգի» կարող են ենթարկվել նաև այլ պաշտոնյաներ: «Մենք պետք է մի տրամաբանությունը հասկանանք, որ այսուհետ ՀՀ-ում չկա մի դաս, մարդկանց խումբ, որն օրենքի առջև հավասար չէ: Եթե պետք լինի «վեթթինգը» կարող է վերաբերել նաև դատախազներին, պատգամավորներին, կարծում եմ, որ դեմ ձայն չի հնչի»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Դիտվել է՝ 282

Մեկնաբանություններ