«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ալեն Սիմոնյանն ավելի շուտ սպասում էր Հրայր Թովմասյանի հրաժարականին

Ալեն Սիմոնյանն ավելի շուտ սպասում էր Հրայր Թովմասյանի հրաժարականին
25.05.2019 | 16:10

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականից առաջ սպասում էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականին: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Ես կարծում եմ՝ ավելի շուտ պետք է Հրայր Թովմասյանը հրաժարական տար, քան Գագիկ Հարությունյանը, որովհետև Հրայր Թովմասյանը քաղաքական միավոր էր, իր ընտրությունը, որպես Սահմանադրական դատարանի նախագահ, մեծ կասկածներ, և մեծ հարցեր է առաջացնում տարբեր իրավաբանների մոտ»:

Նա հավելեց, որ Հրայր Թովմասյանը հանրությանը վստահություն չի ներշնչում մի քանի պատճառով: «Նախ՝ նա եղել է ՀՀԿ անդամ, որին ՀՀ քաղաքացիները մերժել են, և նա դուրս է եկել այդ կուսակցությունից միայն օրենքի պահանջի բերումով: Երկրորդը՝ նա հեղինակել է երկու շատ վիճահարույց և ՀՀ քաղաքացիների կողմից բավական քննադատված օրենքներ՝ Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը: Կարծում եմ, որ նա այնտեղ ներկայացնում է ոչ թե ՀՀ Սահմանադրությունը, այլ ՀՀԿ ժառանգությունն է հանդիսանում, որի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ է»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Դիտվել է՝ 283

Մեկնաբանություններ