Մայիսի 31-ին, ժամը 17:00-ին, Խ. Աբովյանի տուն-թանգարանում պարոն Ապովի հյուրընկալ տունը դարձյալ կբացի իր դռները հանրության առաջ: Տեղի կունենա Խաչատուր Աբովյանի պապենական տոհմատան թոնրի վերագործարկման արարողությանը: Միջոցառումը կրում է «Լուսե ուղենիշ» խորագիրը:
Տնօրհնեքի արարողությամբ կվերագործարկվի 18-րդ դարի տոհմատան թոնիրը, կծխա երդիկը: Ծրագրում ընդգրկված են նաև ազգային երգ ու պար, ավանդական պարերի վարպետության դաս, էթնիկ ռոք և ջազ, գինու և ընդեղենի հյուրասիրություն: Մուտքն ազատ է