«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Թրամփը հանդիպեց Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի հետ

Թրամփը հանդիպեց Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի հետ
27.05.2019 | 12:13

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջին օտարերկրացի նախագահն է, ում Տոկիոյի պալատում մայիսի 27-ին ընդունեց Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոն:
ԱՄՆ նախագահի համար պալատի դիմաց կարմիր գորգեր էին փռել: Ողջույնից հետո հնչել են երկու երկրների հիմները: Ճապոնացի դպրոցականները Թրամփին ողջունել են ԱՄՆ-ի և Ճապոնիայի դրոշներով` փողային նվագախմբի երաժշտության ուղեկցությամբ: Նարուհիտոն կայսրուհու` Մասակոյի հետ, Դոնալդ և Մելանիա Թրամփները ողջունել են Ճապոնիայի պետական գործիչներին, որից հետո ներս են մտել պալատ: Երեկոյան ամերիկյան պատվիրակության պատվին սպասվում է հյուրասիրություն:

Դիտվել է՝ 305

Մեկնաբանություններ