Լիտվայում ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: 68,4 տոկոս ձայներով հաղթել էլ 55-ամյա տնտեսագետ Գիտանաս Նաուսեդան: Նա
առաջ է անցել ֆինանսների նախկին նախարար Ինգրիդ Շիմոնիտեից, որ ստացել է 30,3 տոկոս: Լիտվայում նախագահական ընտրությունների առաջին փուլը մայիսի 12-ին էր, կար 9 թեկնածու: Լիտվայում երկրի ղեկավարին ընտրում են 5 տարի ժամկետով: