«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Մերկելի կուսակցությունը հաղթում է Եվրախորհրդարանի ընտրություններում

Մերկելի կուսակցությունը հաղթում է Եվրախորհրդարանի ընտրություններում
27.05.2019 | 12:17

Գերմանիայում իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միությունը հաղթում է Եվրախորհրդարանի ընտրություններում: Իշխող միության հիմնական մրցակից սոցիալ-դեմոկրատները երրորդն են, երկրորդը «Կանաչներն» են՝ վկայում են N24 հեռուստաալիքի հրապարակած էքզիթ փոլի արդյունքները: Նախնական կանխատեսումներով՝ Քրիստոնեա-դեմոկրատական միությունը բավարական Քրիստոնեա-սոցիալական միության իրենց կողմնակիցների հետ ստանում են 28 տոկոս ձայն, «Կանաչները»՝ 22 տոկոս, Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 15.5 տոկոս: «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ստանում է ձայների 10 տոկոսը, «ձախականներն» ու Ազատ դեմոկրատական լիբերալ կուսակցությունը՝ 5.5-ական տոկոս:

Դիտվել է՝ 352

Մեկնաբանություններ