«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ամենաթանկ և ամենամատչելի հյուրանոցներով եվրոպական երկրները

Ամենաթանկ և ամենամատչելի հյուրանոցներով եվրոպական երկրները
27.05.2019 | 12:18

Փորձագետները վերլուծել են Եվրոպայի հյուրանոցներում բնակության արժեքը և պարզել, որ ամենից մատչելի կլինի գիշերակացը Բալկաններում, Մոնակոյում կամ Հյուսիսային Եվրոպայում մեկ գիշերակացի համար զբոսաշրջիկները ստիպված են զգալի գումար վճարել: Վարկանշային աղյուսակը կազմելու համար ոլորտի փորձագետները հաշվարկել են չորսաստղանի հյուրանոցներում մեկ գիշերակացի միջին արժեքը, հաշվի են առնվել նույն կարգի հյուրանոցների գները այլ վայրերում, ոչ միայն մայրաքաղաքներում:
Երկրների ցանկում, որտեղ գիշերակացի համար պետք է վճարել ոչ ավելի քան 25 000 դրամ, Հյուսիսային Մակեդոնիան, Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան են: Համեմատաբար ոչ թանկարժեք սենյակներ առաջարկվում են Մոլդովայում, Չեխիայում, Հունգարիայում, Ռումիանիայում և Բուլղարիայում:


Ամենաբարձր գնային ցուցանիշներով երկրների ցանկում առաջինը Մոնակոյի իշխանությունն է՝ չորս աստղանի հյուրանոցում մեկ գիշերակացի միջին արժեքն է 170 000 դրամ: Իսլանդիայի հյուրանոցներում մեկ գիշերակացն արժե միջինը 80 000 դրամ, Լիխտեյնշտեյնում՝ 74 000 դրամով: Բարձր հյուրանոցային գներ ունեցող երկրներից են Դանիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Նիդերլանդները, Նորվեգիան և Իռլանդիան:

Դիտվել է՝ 317

Մեկնաբանություններ