Կատալոնիայի Ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը, որ Իսպանիայի իշխանություններից Բելգիայում է թաքնվում, Եվրաջխորհրդարանի մանդատ կստանա։ Պուչդեմոնը «Ազատներ՝ Եվրոպայի համար» կատալոնական կոալիցիայի ցուցակում համար առաջինն է, որը ԵԽ-ում կստանա Իսպանիայի 54 տեղից 2-ը։ Այդ դաշինքից ԵԽ է անցնում նաև ժեներալիտետի նախկին անդամ Թոնի Կոմինը, որ ևս Բելգիայում է թաքնվում։