Ավստրիայում Եվրախորհրդարանի ընտրություններում առաջատարը կանցլեր Սեբաստիան Կուրցի կուսակցությունն է: Ըստ էքզիթ փոլի տվյալների, Ավստրիայի ժողովրդական կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 34.5 %-ը, հաղորդում է DW-ն: Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ստանում է ձայների գրեթե քառորդը՝ 23.5%: Լավագույն եռյակը եզրափակում է աջ պոպուլիստական Ավստրիական ազատական կուսակցությունը՝ 17.5%: Եվրախորհրդարանի ընտրությունները սկսվել են մայիսի 23-ին: 751 պատգամավոր ընտրելու հնարավորություն է ստացել ԵՄ 28 երկրների 427 միլիոն ընտրող: