«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Էլմար Մամեդյարով. Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրները կապված են ղարաբաղյան հարցի չկարգավորված լինելու հետ

Էլմար Մամեդյարով. Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրները կապված են ղարաբաղյան հարցի չկարգավորված լինելու հետ
27.05.2019 | 23:30

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը «Կոմերսանտ»-ի հետ զրույցում նշել է՝ Բաքուն այսօր որոշ հույսեր է փայփայում, որ Հայաստանի նոր իշխանությունը հասկանում է, որ «առանց Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և առանց Հայաստանի ինտեգրման տարածաշրջանային համագործակցությանը չի կարելի Հայաստանը հանել այն փակուղոց, որի մեջ հայտնվել է»։ Բաքուն ժամանակ էր տվել Հայաստանի նոր իշխանություններին բանակցությունների մանրամասներին ծանոթանալու համար։ Ըստ Մամեդյարովի, այդ անցումային ժամանակաշրջանն ավարտվել է, և բանակցությունները վերսկսվել են ինչպես երկու երկրների ղեկավարների, այնպես էլ ԱԳ նախարարների միջև։ Մամեդյարովը նշել է, որ երկխոսությունն այսօր ընթանում է գոյություն ունեցող օրակարգի շուրջ, որ Բաքվին որոշ լավատեսության տեղ է տալիս։ Նա ասել է, որ շատ հաճախ բանակցային գործընթացի շրջանակներում հանդիպումներին զուգահեռ հայկական կողմից հնչում են բավականին երկիմաստ հայտարարություններ, որոնք ստվեր են գցում կարգավորման ողջ կառուցվածքի վրա։ «Սա, իհարկե, տագնապալի է», - նշել է Մամեդյարովը։
Արձագանքելով «Կոմերսանտ»-ի լրագրողի հարցին, թե ավելի ճիշտ չէ վերականգնել վստահությունը և հետո անցնել տարածքների վերադարձի, Ղարաբաղի կարգավիճակի և ադրբեջանցի փախստականների հետ կապված հարցերին՝ Մամեդյարովը չի համաձայնել ասել է, որ կարգավորումը պետք է լինի փուլային, որի սկիզբը պետք է լինի հայկական ուժերի դուրսբերումը շրջաններից և ադրբեջանցի փախստականների վերադարձն այդ շրջաններ, դրան զուգահեռ՝ վստահության մթնոլորտ ձևավորելը։


Անդրադառնալով Հայաստանի վարչապետի դիրքորոշմանը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ներգրավված լինի բանակցային գործընթացի մեջ՝ Ադրբեջանի Մամեդյարովը հերթական անգամ հայտարարել է, որ բանակցությունների այսօրվա ձևաչափը որոշվել է դեռևս 1992-ին, և սա է իրականությունը։ Մնացածը, ըստ Մամեդյարովի, բանակցային գործընթացը ձգձգելու փորձ է։

Դիտվել է՝ 365

Մեկնաբանություններ