«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Եվրոպայի ավանդական կուսակցությունների դիրքերը որոշ չափով թուլացել են

Եվրոպայի ավանդական կուսակցությունների դիրքերը որոշ չափով թուլացել են
28.05.2019 | 00:08

Եվրոպական խորհրդարանի ընտրությունների նախնական արդյունքները վկայում են Եվրամիության քաղաքական իրավիճակի էական փոփոխության մասին՝ աջակենտրոն և ձախակենտրոն կուսակցությունները կորցնում են գերակայությունը, հզորանում են բնապահպանների, ծայրահեղ աջերի ու ձախերի և բիզնեսի շահերն արտահայտող խմբերի դիրքերը: «Մեծ կոալիցիան», որը ժամանակին կազմել են Եվրոպական ժողովրդական կուսակցությունը և սոցիալ-դեմոկրատները (Սոցիալիստների և Դեմոկրատների առաջադիմական միությունը), կորցնում է մեծամասնությունը: Չնայած աջակողմյան և ազգայնական ուժերի տպավորիչ արդյունքին՝ կանաչների և լիբերալների հաջողությունը վկայում է, որ ԵՄ պահպանման և ամրապնդման ջատագով կուսակցությունները 751-տեղանոց Եվրոպական խորհրդարանում կստանան մանդատների երկու երրորդը՝ 505 քվե:

Լիբերալների 100 և կանաչների 70 տեղերն այդ խմբերին կտան առավել վստահ գործելու հնարավորություն:

Ֆրանսիայի և Իտալիայի ծայրահեղ աջակողմյան թևը ներկայացնղ Մարին Լը Պենի և Մատեո Սալվինիի կուսակցությունները և նման դիրքերից հանդես եկող եվրոպական մյուս ուժերը բավական մեծ թվով մանդատներ են ստանում, բայց չեն կարողանա խափանել միասնական Եվրոպայի համար պայքարող ուժերի առաքելությունը:

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը և սոցիալ-դեմոկրատները հայտնել են, որ կոալիցիա չեն կազմի աջակողմյան ուժերի հետ:

«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը կայունության ջատագով է, ուստի մենք բացառում ենք Եվրոպան և եվրոպական ծրագրերը մերժող աջակողմյան կամ ձախակողմյան ծայրահեղական կուսակցույունների հետ որևէ համագործակցություն, ոչ մի բանակցություն չի կարող լինել: Ես հուսով եմ, որ բոլոր կուսակցությունները հստակ կհայտնեն աջակողմյան և ձախակողմյան ծայրահեղական գաղափարները մերժելու մասին», - այսօր ասել է Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր, ԵԺԿ խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը: Նրա համոզմամբ, Եվրոպայի միասնության կողմնակիցները պարտավոր են միավորվել: «Մենք մտադիր ենք բանակցելու առաջարկ ներկայացնել այն կուսակցություններին, որոնք միանշանակ սատարում են Եվրոպայի ժողովրդավարությանը, դրանք են սոցիալ-դեմոկրատները և կանաչները: Հուսով եմ, որ գործընթացին կմիանան նաև լիբերալները», - ասել է Վեբերը:

Բրիտանիայում ընդդիմադիր լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինն ասել է, որ Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքը փաստում է մեկ կարևոր իրողություն՝ «Բրեքզիթի» հարցի լուծումը պետք է վերապահել ժողովրդին, ուստի պետք է անցկացնել կամ արտահերթ համազգային ընտրություններ կամ նոր հանրաքվե: Քորբինի փոխանցմամբ, այս կառավարության պարտավորությունն է դուրս հանել երկիրը փակուղային վիճակից: «Երկրի ապագան ապահովելու համար պետք են նոր ընտրություններ, խորհրդարանում մեծամասնություն չկա, կառավարությունն անելիք չունի, օրենսդրական հստակ ծրագիր չկա, խորհրդարանն էլ ոչինչ չի կարող անել այս կառավարության հետ», - ասել է Քորբինը:

Դիտվել է՝ 306

Մեկնաբանություններ