«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Օպերայի թատրոնի աշխատանքային կոլեկտիվն առաջարկում է կառավարման խորհրդի նորընտիր նախագահ Նազենի Ղարիբյանին անվստահություն հայտնել

Օպերայի թատրոնի աշխատանքային կոլեկտիվն առաջարկում է կառավարման խորհրդի նորընտիր նախագահ Նազենի Ղարիբյանին անվստահություն հայտնել
28.05.2019 | 00:44

Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում աշխատանքային կոլեկտիվը ժողով անցկացրեց, որի ժամանակ նրանք դեմ արտահայտվեցին Թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Նազենի Ղարիբյանի ընտրությանը: Կառավարման խորհուրդը բաղկացած է 8 հոգուց, որի կազմում թատրոնն ունի երկու մասնակից, 4-ը Մշակույթի նախարարությունից են, 2-ը՝ ստեղծագործական միություններից:


Մայիսի 22-ին միաձայն «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ էր ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը:
Մի քանի ամիս առաջ հենց օպերայի աշխատակիցներն էին աշխատակազմից որպես խորհրդի 2 ներկայացուցիչներ ընտրել Պերճ Քարազյանին ու Սերգեյ Սաֆարյանին, այսօր նույն աշխատակազմը նրանց «դավաճան» էր անվանում:
«Իրենք Նազենի Ղարիբյանին ընտրել են կառավարման խորհրդի նախագահ, օրենսդրությունը չի պարտադրում, որ դա պետք է լինի նախարարը: Առաջարկում եմ հետ կանչել մեր երկու ներկայացուցիչներին, անել նոր ընտրություններ: Երկրորդ՝ ում որ առաջարկելու ենք, պետք է իմանա մեկ բան, առաջինը, որ նրանք անելու են կառավարման խորհրդում, պետք է բարձրացնեն կառավարման խորհրդի նախագահին անվստահություն հայտնելու հարցը»,- հայտարարեցին թատրոնի աշխատակիցները: Դիրիժոր Հարություն Արզումանյանը նշում է, որ նախկինում կառավարման խորհրդի նախագահ է եղել մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, և ներկայումս կրկին մշակույթի նախարարի պարտականությունները կատարողը ընտրվել է նույն պաշտոնում: «Մեր բոլոր խնդիրները կառավարման խորհրդի միջոցով պետք է հասցվեն կառավարություն: Ես անձամբ չեմ պատկերացնում՝ ինչպես է Նազենի Ղարիբյանն աշխատելու թատրոնի հետ և ինչպես է իրեն պատկերացնում այդ պաշտոնում: Ես անձամբ չեմ պատկերացնում, որովհետև հայտնի է՝ ինչ դիրքորոշում ունի նա թատրոնի հանդեպ»,- ասաց դիրիժորը:


Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն կառավարման խորհրդի անդամ Պերճ Քարազյանը Նազենի Ղարիբյանի օգտին քվեարկելը բացատրեց հետևյալ կերպ. «Խորհրդի նախագահը պետք է լիներ ամենաազդեցիկ մարդը, որը ամենօրյա շփում ունի կառավարության հետ: Եվ ամենաշուտ մեր թատրոնի խնդիրները հասցնի կառավարություն: Խորհրդի աշխատանքը միայն ու միայն լինելու է թատրոնի բարօրության համար»,- վստահեցրեց նա:

Դիտվել է՝ 364

Մեկնաբանություններ