«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Մակրոնն Ազգային ժողովը չի արձակի Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով

Մակրոնն Ազգային ժողովը չի արձակի Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով
28.05.2019 | 00:50

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր չէ Ազգային ժողովն արձակել Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով՝ մայիսի 27-ին BFM հեռուստաալիքի եթերում հայտարարել է պետքարտուղար, Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սիբետ Նդիայը: «Նախագահը չի արձակի Ազգային ժողովը,- նշել է նա:-Ընտրությունների արդյունքները դա անել չեն պարտավորեցնում»: Նդիայը նշել է, որ «երկրում չկա քաղաքական ճգնաժամ»: Ընտրությունները, որոնք ցուցադրում են ընտրողների ակտիվության աճը, նախագահ Մակրոնի պարտությունը չեն»,- ընդգծել է պետքարտուղարը:
Նդիայն ընդունել է, որ «Առաջ, Հանրապետություն» կառավարող կուսակցությունը մեկ տոկոսով պակաս ձայն է ստացել ընտրություններում, քան Մարին Լե Պենի «Ազգային միավորումը», սակայն կուսակցությունները նույն քանակությամբ՝ 23-ական մանդատ կունենան Եվրոպական խորհրդարանում:


ՆԳ նախարարության տվյալների համաձայն, «Ազգային միավորումը» ձայների 23,31 տոկոս արդյունքով զբաղեցնում է առաջին տեղը, նրան հաջորդում է «Առաջ, հանրապետություն» կառավարող կուսակցությունը՝ ձայների 22,41 տոկոսով: Երրորդ տեղն զբաղեցրել է ձախ արմատական «Եվրոպա-Էկոլոգիա-Կանաչներ» (EELV) կուսակցությունը՝ 13,47 տոկոսով:
Չորրորդ տեղը բաժին է հասել «Հանրապետականներին», որոնք հավաքել են 8,48 տոկոս: Ժան-Լյուկ Մելանշոնի «Անկոտրում Ֆրանսիան» ձայների 6,31 տոկոսով զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը, Սոցիալիստական կուսակցությանը բաժին է հասել վեցերորդ տեղը. նա ստացել է 6,19 տոկոս: Մնացած կուսակցությունները չեն հաղթահարել հինգ տոկոսի շեմը և զրկվել են Եվրախորհրդարանում մանդատների հավակնելու հնարավորությունից:

Դիտվել է՝ 504

Մեկնաբանություններ