Լոնդոնի «Արսենալի» գերմանացի դարպասապահ Բերնդ Լենոն անդրադարձել է Բաքվում Եվրոպայի լիգային Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը: «Սկանդալային է, որը Մխիթարյանը չի մասնակցի, քանի որ ամբողջ մրցաշրջանի ընթացում ծանր աշխատանք է կատարել և չի կարող խաղալ եզրափակիչում քաղաքականության պատճառով: Շատ եմ ցավում նրա համար»,-Լենոյի խոսքերը փոխանցում է գերմանական Kicker հանդեսը: Դարպասապահի խոսքով` հեշտ չի բոյկոտել Բաքվում կայանալիք եզրափակիչը, երկու ակումբներն էլ` «Արսենալ»-ը և «Չելսի»-ն ՈՒԵՖԱ-ի անդամ են և կարող են հեռացվել: