Մայիսի 28-31-ը, հունիսի 1-ի կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը մայիսի 29-ից հունիսի 1-ը կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևանում այսօր կեսօրից հետո առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 29-31-ը, հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: