«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը Հայաստանի առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը Հայաստանի առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ
28.05.2019 | 14:11

Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ:
Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում տարած մեր հաղթանակները պատմության մեջ կմնան՝ որպես արժանապատիվ ապրելու, արարելու մեր իրավունքը սեփական ուժերով հերոսաբար պաշտպանելու փառահեղ օրինակներ: 1918-ի մայիսյան հաղթանակները նոր էջ բացեցին հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ:
Նման իրավիճակներում առավել ենք արժևորում մեր ժողովրդի հզոր ներուժը, միասնությունը, նպատակասլացությունն ու վճռականությունը։


Սեփական ուժերի նկատմամբ վստահությունը, ազգային գիտակցությունն ու պատմական պատասխանատվությունն են մեզ հասցրել Հայաստանի անկախ Հանրապետություն։ Այս հաղթանակները մեզ ոգեշնչում են կերտել նոր հաղթանակներ եւ գնալ դեպի հուսալի ապագա, որտեղ իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքներն ու ազատությունները հարգելն առաջնային է։
Հավերժ փառք ու խոնարհում բոլոր նրանց, ովքեր կերտեցին մայիսի 28-ը:

Դիտվել է՝ 531

Մեկնաբանություններ