«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարները դեմ չեն, որ վեթինգ իրականացվի իրենց կառույցներում

ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարները դեմ չեն, որ վեթինգ իրականացվի իրենց կառույցներում
28.05.2019 | 22:30

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ վեթինգի պետք է ենթարկվեն բոլորը, անհրաժեշտության դեպքում՝ անձամբ ինքը:
Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը ևս խնդիր չի տեսնում, որ ոստիկանությունում վեթինգ իրականացվի՝ «բացարձակապես» մտավախություն չունի։ Լրագրողների հարցին՝ պատգամավորները ևս պետք է ենթարկվեն վեթինգի, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես որևիցե խնդիր չեմ տեսնում որևիցե պաշտոնյայի նկատմամբ նման գործելաոճ կիրառելը։ Վերջիվերջո մենք բոլորս շատ լավ գիտենք, որ ՀՀ-ում ամենահարուստ մարդիկ, իրենց 99 տոկոսը եղել են պետական պաշտոնյաները. բոլոր ամառանոցները, թանկ մեքենաները ու անհասկանալի է, թե որտեղից է այդ գումարը: Ինչու չէ, եթե առաջարկ կա, խնդիր չունեմ ընդհանրապես»:

Դիտվել է՝ 337

Մեկնաբանություններ