Նեչիրվան Բարզանին Իրաքի հյուսիսում գտնվող Քրդստանի ինքնավար շրջանի խորհրդարանում ընտրվել է Իրաքյան Քրդստանի նախագահ: Բարզանին Քրդական դեմոկրատական կուսակցության ղեկավարն է և մինչ այդ եղել է վարչապետ: Այսօր Էրբիլում խորհրդարանի նիստին ներկա էր 111 պատգամավորներից 81-ը, 68 կողմ են քվեարկել Բարզանիին նախագահ ընտրելու առաջարկին: Քրդստանի հայրենասիրական միությունը և երկու ուժեր բոյկոտել են քվեարկությունը: