«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Իբիցայի սկանդալը վնաս է հասցրել Ավստրիայի բարի համբավին

Իբիցայի սկանդալը վնաս է հասցրել Ավստրիայի բարի համբավին
28.05.2019 | 22:31

Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելենն այսօր ի պաշտոնե ընդունել է վարչապետ, Ժողովրդական կուսակցության ղեկավար Սեբաստիան Կուրցի կառավարության հրաժարականը, որը տեղի է ունեցել քաղաքական սկանդալի արդյունքում: «Այսօր ես ազատում եմ կառավարության անդամներին նրանց պարտավորություններից և հանձնարարում եմ միառժամանակ շարունակել աշխատանքը: Մենք արդեն ունենք նման փորձ», - ասել է նախագահը:


Ավստրիայում սկանդալի առիթ է դարձել մի տեսագրություն, որ՝ փոխվարչապետ, «Ազատություն» ազգայնական կուսակցության ղեկավար Հայնց-Քրիստիան Շտրախեն Իբիցայում արձակուրդում գտնվելիս ռուս օլիգարխի միջնորդ հանդիսացող մի կնոջ հետ զրույցում առաջարկել է շահավետ գործարք՝ կուսակցության ֆոնդին ֆինանսական աջակցություն տրամադրելու դիմաց:


Տեսագրության հրապարակումը մեծ սկանդալ և բողոքի զանգվածային ակցիաներ է հարուցել: Շտրախեն հրաժարական է ներկայացրել փոխվարչապետի և «Ազատություն» կուսակցության ղեկավարի պաշտոնից, սակայն ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատները խորհրդարանում արծարծել են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Խորհրդարանը քվեարկությամբ անվստահություն է հայտնել կառավարությանը և պաշտոնանկ է արել Կուրցին, որ քվեարկությունից առաջ հայտարարել է, որ չի բողոքարկի խորհրդարանի որոշումը:


«Ուզում եմ անդրադառնալ այդ տհաճ տեսագրությանը, Իբիցա՝ այդպես են այդ անունն արտասանում, չէ՞: Այն առհավետ մտավ մեր հիշողության մեջ, ոչ միայն այստեղ, այլև արտասահմանում: Դա մի հանգամանք է, որը մեծ վնաս է հասցրել մեր երկրի բարի համբավին, ստեղծել է տպավորություն, որը, ես համոզված եմ, ոչ մի կապ չունի Ավստրիայի իրական պատկերի հետ», - ասել է նախագահը:
Նախագահի որոշմամբ վարչապետի պաշտոնակատար է նշանակվել փոխվարչապետ Հարթվիգ Լյոգերը:

Դիտվել է՝ 471

Մեկնաբանություններ