«Թալիբան»-ի 14 բանագնացներ Մոսկվայում են՝ Աֆղանստանի կառավարության բանագնացների ու ազգային խմբավորումների պատվիրակների հետ քննարկելու խաղաղություն հաստատելու հարցը: Բանակցությունները երկու օր են տևելու:
Թալիբների խոսնակ Զաբիուլահ Մուջահիդն ասել է, որ Մոսկվա մեկնած պատվիրակության ղեկավարը շարժման առաջնորդի տեղակալ Մուլլահ Աբդուլ Ղանի Բարադարն է: Առայժմ հայտնի չէ, թե թալիբները դեմ առ դեմ կհանդիպեն Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչների հետ: Ապրիլին նրանք Կատարում պետք է հանդիպեին, սակայն վերջին պահին չեղարկեցին:
Ամերիկացի բանագնաց Զալմայ Խալիզադը Կատարում մի քանի ամիս հանդիպել է թալիբների հետ: Անցյալ տարվա նոյեմբերին Ռուսաստանն էլ է բանակցություններ կազմակերպել: Խալիզադը ողջունել է Ռուսաստանի միացումը խաղաղության գործընթացին, ամերիկացի որոշ փորձագետներ կարծիք են հայտնել, որ Մոսկվան փորձում է հսկողության տակ առնել Աֆղանստանում հակամարտության կարգավորման գործընթացը: