Սարդարապատի հուշահամալիրում նշվում է Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադրման 101-ամյակը: Տոնական միջոցառումներին մասնակցելու համար Սարդարապատ են մեկնել Գարեգին Բ կաթողիկոսը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, կառավարության և ԱԺ ներկայացուցիչներ: Հայաստանն այսօր նշում է Առաջին Հանրապետության հռչակման 101-ամյակը: 1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը:
Առաջին Հանրապետությունը հիմնադրվեց հայերի համար դժվարին ժամանակահատվածում և գոյատևեց ընդամենը 2 տարի՝ մինչև 1920-ի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ։