«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Զարիֆի պատասխանը Թրամփին

Զարիֆի պատասխանը Թրամփին
28.05.2019 | 22:37

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը չի փորձում միջուկային զենք ստեղծել: Զարիֆն թվիթերյան գրառումն արել է, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Տոկիոյում հայտարարել է, որ ԱՄՆ չի ցանկանում Իրանում իշխող ռեժիմի փոփոխության հասնել և ցանկանում է միայն այնպես անել, որ Թեհրանը միջուկային զենքեր չարտադրի: Զարիֆն իր թվիթում նաև գրել է, որ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին միջուկային զենքն արգելող ֆաթվա է արձակել:

Դիտվել է՝ 377

Մեկնաբանություններ