«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

2019-ի ապրիլին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9,2%-ով

2019-ի ապրիլին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9,2%-ով
28.05.2019 | 22:37

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2019 -ի ապրիլին 2018.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9,2%.-ով: Հունվար-ապրիլին տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7%-ով: Այս տարվա հունվարին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5,5%-ով, փետրվարին` 7,6%-ով, մարտին` 5,8%-ով, ապրիլը մարտի նկատմամբ 0,3 %-ով նվազել է:


Ըստ ներկայացված տվյալների՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալի, առևտրի շրջանառության, նաև որոշակի չափով շինարարության աճը: Ըստ ազգային վիճակագրական կոմիտեի, 2019 թ.-ի հունվար-ապրիլին արտադրվել է 573 մլրդ 649 մլն դրամի արդյունաբերական արտադրանք, որն ապահովել է 4,5% աճ. շինարարության ոլորտում աճը կազմել է 8%՝ 68,2 մլրդ դրամ, ներքին առևտրի շրջանառության աճը կազմել է 9,8%՝ 886,7 մլրդ, ծառայությունների ոլորտում աճը կազմել է 17%` 575,5 մլրդ դրամ:
2019-ի ապրիլին, 2018-ի համեմատ, հանրապետությունում գրանցվել է 1,7%-ի գնաճ:

Դիտվել է՝ 444

Մեկնաբանություններ