«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Մինսկի խմբի համանախագահները Ստեփանակերտում են

Մինսկի խմբի համանախագահները Ստեփանակերտում են
29.05.2019 | 13:13

Միջնորդները տարածաշրջանային այց են կատարում՝ Երևանում վարչապետի, ԱԳ և ՊՆ նախարարների հետ։ժ հանդիպումներից հետո նրանք մեկնել են Ստեփանակերտ: Վերջին անգամ միջնորդները Ղարաբաղում էին անցած տարվա հոկտեմբերի 30-ին։ Նրանք հանդիպել են Արցախի նախագահին: Բակո Սահակյանը շեշտել է բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման և հակամարտության կարգավորման բոլոր փուլերին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը:


Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի փոխանցմամբ՝ Ստեփանակերտը այսօր հանդիպմանը պետք է նաև այլ հարցեր բարձրացնի․ «Իհարկե, խոսում ենք բոլոր թեմաների մասին: Դա և՛ խաղաղ կարգավորումն է, և՛ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնումն է: 2019-ի դինամիկան ցույց է տալիս, որ այս տարի էլ ավելի հագեցած է լինելու՝ Ադրբեջանում զորավարժությունների տեսանկյունից: Բնական է, այս ամենի մասին խոսելու ենք, որովհետև սա առնչվում է հակամարտության կարգավորման և տարածաշրջանային զարգացումներին»: Բաբայանը ասաց, որ բարձրացնելու են ոչ միայն այս զորավարժությունների հարցը․ «Կես ամիս առաջ նրանք անցկացրին ևս խոշոր զորավարժություն Թուրքիայի հետ: 2017-ի սկզբին՝ նորից Թուրքիայի հետ խոշոր զորավարժություն: Սա, եթե չեմ սխալվում, հինգերորդ կամ վեցերորդ զորավարժությունն է, որ Ադրբեջանը անց է կացնում: Սա ցույց է տալիս Ադրբեջանի իրական նպատակները, դրանց հասնելու եղանակները, որոնք Ադրբեջանը մշակում է, որպեսզի ապագայում էլ ոչնչացվի արցախյան պետականությունը: Իրենք դա չեն թաքցնում: Վերջին զորավարժությունների ժամանակ առհասարակ զինվորներին կանգնեցրել էին շարք և գրել էին՝ Շուշին պիտի գրավենք»:


Ադրբեջանը սկզբունքորեն դեմ է բանակցություններին Ղարաբաղի մասնակցությանը: Անդրադառնալով Հայաստանի վարչապետի դիրքորոշմանը, որ Ղարաբաղը պետք է ներգրավված լինի բանակցային գործընթացում՝ Էլմար Մամեդյարովը հերթական անգամ ասել է, որ բանակցությունների այսօրվա ձևաչափը որոշվել է դեռևս 1992-ին, մնացածը բանակցային գործընթացը ձգձգելու փորձ է: Այս դիտարկմանը Դավիթ Բաբայանն արձագանքեց․ «Նա խեղաթյուրում է փաստերը: Այդպիսի բան չի եղել: Լիարժեք ձևաչափը մի քանի անգամ է որոշվել, այդ թվում՝ 1992-ին, որտեղ Արցախը նշված է որպես կողմ: Իսկ ամենակարևորը՝ 1994 թվականի Բուդապեշտի գագաթնաժողովի ժամանակ: Մամեդյարովը այսպիսի հայտարարություններով փաստերոն անպատվում է Իլհամ Ալիևին և նրա հորը՝ Հեյդար Ալիևին: Իսկ նա, ինչքան ես գիտեմ, Ադրբեջանում համազգային առաջնորդ է ցմահ: Հեյդար Ալիևը բազմաթիվ անգամներ հանդիպել է, և նույնիսկ նամակներ կան Արցախի համապատասխան կառույցներին, որտես նա անմիջապես դիմում է Արցախի հանրապետության ռազմական և քաղաքական ղեկավարությանը զինադադարի ռեժիմի պահպանման և կնքման մասին: Այսինքն, այդ շփումները եղել են: Սա թյուրիմացության մեջ գցելու փորձ է: Ինչպես նաև իրենց իսկ պատմությունը խեղաթյուրել է»:


Արցախի ՊՆ նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Կարեն Աբրահամյանը ողջունել է համանախագահներին, շնորհակալություն հայտնել վերջիններիս առաջնագծում տիրող իրադրության կայունացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար, այնուհետև անդրադարձել է Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում տիրող ներկա իրավիճակին, պատասխանել միջնորդներին հետաքրքրող հարցերին:

Դիտվել է՝ 415

Մեկնաբանություններ