«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Անգելա Մերկելը չի հեռանա

Անգելա Մերկելը չի հեռանա
29.05.2019 | 13:16

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը` 2021-ը, չի հեռանա պաշտոնից: CNN-ին հարցազրույցում նա ընդգծել է, որ չի խախտի Գերմանիայի բնակիչներին տված խոստումն ու կաշխատի մինչև օրենքով սահմանված ժամկետի ավարտը: Լուրերը, թե Մերկելը հիասթափվել է իր հավանական իրավահաջորդ, Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Աննեգրետ Կրամփ-Կարենբաուերից, Գերմանիայի կանցլերը հերքել է՝ դրանք միայն խոսակցություններ են և չեն համապատասխանում իրականությանը: Ավելի վաղ նշվում էր, որ Կրամփ-Կարենբաուերը մտադիր էր հունիսին` Եվրախորհրդարանի ընտրություններից հետո, արագացնել Մերկելի հեռանալը։

Դիտվել է՝ 353

Մեկնաբանություններ