ՀՀ երկրորդ նախագահ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է իր աջակիցների հետ՝ հայտնում է Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական ֆեյսբուքյան էջը, որտեղ հանդիպումից լուսանկարներ են ներկայացված: Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել իր գիրքը՝ «Կյանք և ազատությունը»: «Մոտ 10 տարի առաջ ինձ թվացել էր, թե իմ կյանքի հիմնական իրադարձություններն անցյալում են, և սպավում է շատ կանխատեսելի հանգիստ, կյանքի շարունակություն, սխալվել եմ: Նաև ինձ թվացել է, թե իմ կյանքի փորձություններն անցյալում են, ևս սխալվել եմ: Գիտեք, բանտը քեզ զրկում է ազատությունից, բայց միայն ազատության ֆիզիկական իմաստից, և ոչ մի բանտ քո մտքի, կամքի ազատությունը չի կարող սահմանափակել և շատ լուրջ շարժառիթ է ձևավորում առաջ շարժվելու, պայքարելու»,-նշել է նա: Ռոբերտ Քոչարյանն ուրախությամբ արձանագրել է, որ այդ ճաապարհով մենակ չի շարժվելու: